▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես իմ կլասսը չեմ գցելու, ընտանիք մտնել չի կարելի․ Ծառուկյանը՝ Փաշինյանին

Քաղաքականության մեջ ամբողջ աշխարհում կարգուկանոն կա, որ երբեք ու երբեք ընտանիքի, երեխայի, ծնողի մասին չի կարելի խոսել, հարց կա՝ թող իմ մասին խոսեն: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Ես իմ «կլասը» չեմ գցելու երբեք, ոնց կամ, այդպես էլ մնալու եմ»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ՔՊ քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ մեկը կա, եկել, Բելառուսի նախագահին է պաշտպանում Հայաստանում, որովհետև տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքի մարզում կրակել է ու հիմա փախած է։ Բռնելու ենք, բերենք, նստացնենք, լակո՛տ, չես փախնելու ոչ մի տեղ։ 

«Հերդ էլ քեզ չի փրկելու, Ռոբիկ հորեղբայրդ էլ չի փրկելու։ 

Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարել է, ես քեզ ասում եմ՝ լակոտիդ Բելառուսից, վզից բռնած բերելու ենք պատասխանատվության»,-նշել էր նա։ 

«Նա իմ ընկերն է, և ընկերությունը պետական աշխատանքի հետ պետք չի խառնել, չի կարելի խառնել իրար»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու նա չքննադատեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Ադրբեջանին շնորհավորելու համար։

«Նա մեր, իմ հարազատ մարդն ա և իմ երկրի համար ամեն հարցով պատրաստ ա եղել, որն էլ պետք ա, արել ա»,- հավելեց Ծառուկյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին