Ես ինձ վատ եմ զգում, երբ համեմատում եմ իմ դարդը հազարավոր այն մարդկանց հետ, որոնք ընտանիքի անդամին անվերադարձ կորցրեցին։
Ես ինձ վատ եմ զգում, որ ինձ կտրել են իմ օջախից, բայց 100.000 մարդ ընդհանրապես այլևս օջախ չունի։
Ես ինձ վատ եմ զգում, որովհետև նստած եմ Հայաստանի բանտում, իսկ իմ տասնյակ հայրենակիցներ նստած են Բաքվի բանտերում։
Ես ինձ վատ եմ զգում դրա համար․․․
Արմեն Աշոտյանի խոսքը՝ դատարանում
Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս երեք ամսով` մինչև 2024 թվականի հունվարի 15-ը։ Որոշումը կայացվեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, որտեղ Աշոտյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել` վերանայելու և փոխելու կալանքը որպես խափանման միջոց կիրառելը։ Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր հունիսի 16-ին։ Սեպտեմբերի 28-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժել էր վերաքննիչ բողոքները և նրան թողել կալանքի տակ։ Դիտեք նաև՝ |