ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մասնակցում է Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին։

Օսիպյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ պատերազմի սկսելուն պես վերադարձել է Հայաստան՝ որպես բարձրաստիճան սպա օգտակար լինելու համար հայրենիքին, սակայն վարակվել է կորոնավիրուսով. «Այնպես ստացվեց, որ վարակվեցի կորոնավիրուսով, վերջերս եմ ապաքինվել։ Այսօր նպատակահարմար գտա, որ կանգնեմ ժողովրդի կողքին, որովհետեւ բոլորդ գիտեք՝ Օսիպյանը միշտ եղել է ժողովրդի կողքին։ Այդ ձերբակալվածների մեջ էլ ես ունեմ ընկերներ»։
Դիտարկմանը, որ հրապարակում քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ դավաճան»՝ Օսիպյանն ասաց. «Ես ժողովրդի կողքին եմ»։
Լրագրողի հիշեցմանը, որ ինքը գեներալի կոչումը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Օսիպյանն արձագանքեց. «Ես Փաշինյանից չեմ ստացել, ես ստացել եմ Հայաստանի Հանրապետությունից»։


