▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս մարդը ուղիղ մեկ տարի հետապնդում և հալածում է ինձ և ընտանիքիս»

ՇՄ նախարարը աշխատանքից ազատել է Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանին։

Այդ այգին հիմնել էր իր հայրը և նրա գործը շարունակել Մեխակ Սայադյանը։

Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել՝ հետևյալ մեկնաբանությամբ․

http://asekose.am/filemanager/uploads/2019/12/week-4/romanos_petrosyan.jpg

«Անօրինական Քայլեր Շրջակա Միջավայրի Նախարարությունում։ Ռոմանոս Պետրոսյան, էդքան թույն որտեղի՞ց քո և քեզ ենթակա մանր մարդուկների մեջ։

Ժողովուրդ, հայեր, իջևանցիներ։ Էս մարդը ուղիղ մեկ տարի է, հետապնդում և հալածում է ինձ և ընտանիքիս։ Այսօր ոնց որ սիրտս զգար, մտա ուղիղ եթեր, նոր գնացի Ջրվեժ, որտեղ իբր թե պարկերի ու արգելոցների կենտրոնն է։ Երեկ, դու մի ասի հրաման են տվել ու ինձ ազատել Դենդրոպարկի տնօրենի «պաշտոնից»... Շատ օպերատիվ էլ վերջնահաշվարկ փոխանցեցին քարտիս, երբ ճանապարհին հասնում էի Երևան։

Ամենազավեշտալին էլ այն է, որ Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ֊ի տնօրենի՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ֊պարտականությունները ժամանակավոր պաշտոնակատար Ա.Հակոբյանը (սրանից առաջ Պռոշյանի գինու, կոնյակի գործարանի առաքիչ) իմ փոխարեն նշանակել է իմ պահակ (տեսուչ) Վարդան Խաչինյանին։

Վարդանը ինձ և գործին նվիրված տղա է։ Ի պատիվ Վարդանի ասեմ, որ նա վրդովվեց, չէր ուզում, նույնիսկ պատրաստ էր դիմում գրել և ազատվել աշխատանքից (հազիվ տառերի կեսն է ճանաչում, մի կերպ գրում է անուն ազգանունը), բայց ես հասկացրի, որ ստորագրի ընդունման֊հանձնման ակտը։

Նույնը հասկացրի Գագիկ Սարգսյանին։ Պատկերացրեք, գիտական (որը վաղուց գիտական չէ, և այստեղ նշանակվում է, ով պատահի) հիմնարկում Հայաստանի ԱՄԵՆԱՇԱՏ ծառեր և թփեր ճանաչող, դրանց հետ աշխատող անտառագետ ինժեներին՝ ով գիտական հոդվածների և գրքի հեղինակ է, փոխարինում են անգրագետ մարդով։ Այսինքն БЕСПРЕДЕЛ֊ը կարելի է...

Ո՜նց եք զղջալու, ո՜նց եք զղջալու, Ռոմանոս Պետրոսյան, Արա Հակոբյան և մնացածդ։ Դուք պատկերացնու՞մ եք, թե ի՞նչ եք անում...»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին