▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս մարդն ի՞նչ էր անում Բրյուսելում, կարո՞ղ է ինչ-որ բան է խոստացել, հիմա եկել են հետեւից. Իշխան Սաղաթելյան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Միջազգային կառույցներից արձագանքներ կան, բայց դրանք եւս համապատասխան չեն իրավիճակի բարդությանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«ՀՀ ինքնիշխան տարածք 4 կողմից ներխուժում են թշնամական զորքեր, իսկ միջազգային հանրությունը բավարարվում է հերթապահ հայտարարություններով: Իհարկե, սա չի բավարարում, հստակ, հասցեական, դատապարտող գնահատականներ բանակցում են: Հիմա էս մարդն ի՞նչ էր անում Բրյուսելում, կարո՞ղ է ինչ-որ բան է խոստացել, հիմա եկել են հետեւից»,-ասաց նա:

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ընդդիմությունը չի սպասարկում պետության շահը, Սաղաթելյանն ասաց. «Մենք գիշերը հայտարարություն ենք արել, առավոտից Ազգային ժողովում ենք: Մեր խմբակցության քարտուղարն ու նախագահը եղել են դահլիճում, ներկայացրել են մեր տեսակետները: Պետական շահի հետ իշխանությունները կապ չունեն: Այդ մասին խոսելը երեսպաշտություն է: Քաղաքացու մոտ զայրույթ է առաջացնում, երբ սրանք խոսում են պետական շահից: Պետական շահով մտածողը կմոտենար ամբիոնին, կասեր՝ ժողովուրդ  ջան, մենք ի վիճակի չենք ապահովել ձեր անվտանգությունը, մեր գոյությամբ սպառնում ենք Հայաստանի պետականությանը, թող գան մարդիկ, ուժեր, որոնք կարող են երկիրն այս վիճակից դուրս բերել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին