▲ Դեպի վեր

Չորեքշաբթի, 19.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Ես նման տեղեկություն չունեմ․ Թիկնիզյանի ներկայացուցիչը՝ Սևիլիայի որոշման մասին

Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի շահերը, մեկնաբանել է ֆուտբոլիստի ապագան։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Սևիլիան» հրաժարվել է Թիկնիզյանի տեղափոխությունից։ Կլյուևի խոսքով՝ ինքը տեղեկություն չունի այդ մասին։

«Ես նման տեղեկություն չունեմ։ Հնարավո՞ր է այս ձմռանը Թիկնիզյանի տեղափոխությունը «Սևիլիա»։ Ամեն ինչ հնարավոր է»,- Կլյուևի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

2024/2025 մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանն անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
 

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին