«Ես որևէ վատ բան չեմ տեսնում, որ հարևան պետությունների վերաբերյալ մեր գիտելիքները, կրթական բովանդակությունը ներառի նրանց դրոշի ազգային առանձնահատկությունների, պատմության, պատմական հարաբերությունների ու նաև խոհանոցի վերաբերյալ տեղեկություն»,- այսօր` հունիսի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սևանի 4-րդ դպրոցում անցակցված բաց դասին, ասել է ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։
«Ես դրանում որևէ վատ բան չեմ տեսնում, հակառակը, պատկերացնում եմ, որ երեխայի կրթության, զարգացման, իրազեկման տեսանյունից շատ կարևոր է պատկերացնել այն միջավայրը, որում երեխան ապրում է»,- նշել է նա։
«Ինչ վերաբերում է նրան՝ արդյոք խոհանոցը պիտի ներգրավված լինի կրթական ծրագրերում կամ ուսումնական պրոցեսի ընթացքում ուսուցիչն ինքնավարության ինչպիսի սահմաններ ունի, էս հարցի հասցեատերը, կարծում եմ, կրթության նախարարությունն է»,- նկատել է ՄԻՊ-ը։