▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս ո՞ւր հասանք, որ Փաշինյանին ընդդիմությունից պաշտպանում է Չավուշօղլուն. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

http://asekose.am/filemanager/uploads/Eduard_Sharmazanov.jpg

«Էս ո՞ւր հասանք, որ Փաշինյանին ընդդիմությունից պաշտպանում է Չավուշօղլուն։

Նիկոլի աջակիցներ, փաստորեն ձեր fun club-ի պատվավոր «նախագահի» տիտղոսին հանգիստ կարող է հավակնել Չավուշօղլուն։

Ի՞նչ ասեմ…«մի բարձի ծերանաք»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ավելի վաղ հետևյալ  գրառումն էր կատարել․ «Չավուշօղլուն պատասխանել է «Ինչի՞ է այս ընթացքում հասել Դիմադրության շարժումը» հարցին։
Այսօր Թուրքիայի արտգործնախարարը բառացի հայտարարել է․ «Հայաստանում ծայրահեղական խմբավորումները հարձակվում են վարչապետի տան վրա՝ լուրջ ճնշում գործադրելով, սա խոչընդոտ է ստեղծում Հայաստանի համար համարձակ քայլի գնալու համար. հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ»։
Չավուշօղլուն, ըստ էության, այսօր բացահայտել է, որ հայկական կողմը ներկայացնողների հետ կան հստակ պայմանավորվածություններ, որոնք չեն իրականանում, քանի որ Երևանի փողոցներում կա շարժումը։
Սա ամենակարևոր արձանագրումն է նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր ամեն օր հարցնում են․ «լավ, ի՞նչ են տալիս այս հավաքներն ու երթերը»։
Բոլոր մեր այդ հայրենակիցներին մենք համբերատար պետք է կարողանանք բացատրել մի պարզ ճշմարտություն՝ բազմահազարանոց հավաքներն ու երթերը հիմա Հայաստանի համար կենսական են՝ մեր արածը նվազագույն անհրաժեշտն է։
Կարո՞ղ է արդյոք իրավիճակ փոխվել միայն հավաքներով՝ ոչ։
Կարո՞ղ է արդյոք իրավիճակ փոխվել առանց այսպիսի հավաքների ու երթերի՝ դարձյալ ոչ։
Հենց այս պայմաններում է, որ փողոցում սեփական դժգոհության արտահայտումը՝ առանց չափազանցության վերածվում է Հայրենիքի փրկության»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին