Mediaport տելեգրամյան ալիքը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանն ու նրանց երկու դուստրերը Մոսկվա են մեկնել՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու և Մոսկվայի թանկարժեք թաղամասերից մեկում շքեղ առանձնատուն ձեռքբերելու համար։
Ավելի ուշ politik.am-ը տեղեկություն տարածեց այն մասին, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ Մոսկվային ամենաթանկարժեք խանութներում գնումներ է կատարում։ Նշվում էր, որ այդ խանութներում գները սկսվում են մի քանի հազար դոլարից։
Թեմային անդրադառնալով՝ ArmDaily.am-ը զրուցել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, ով տեղեկացրել է. «Վարչապետի կինը և ընտանիքի մյուս անդամները բոլորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի են՝ որևէ այլ քաղաքացիության դիմելու անհրաժեշտություն չկա և չի էլ լինելու»։
Կայքի այն հարցադրմանը, թե ճիշտ են արդյոք Մոսկվայում տուն գնելու մասին տեղեկությունները, Գևորգյանը պատասխանել է, որ ինքը հանդիսանում է վարչապետի մամուլի քարտուղարը և չի տիրապետում ընտանիքի գտնվելու վայրին կամ զբաղվածությանը և այդ մասին տեղեկություն չունի։ Մանե Գևորգյանը վերջում հավելել է. «Ես ուղղակի զարմանում եմ էն մարդու թռիչքին, որը նման ձևով տեղեկություններ է տարածում։ Ես ուղղակի ապշում եմ՝ ավելին չեմ կարող ասել»։
Դիտեք նաև՝