Կարելի է ասել, որ ԵՄ-ն կրեց վեցից երկու երկրի համար կռիվը, Ռուսաստանը, սակայն ոչինչ չշահեց, ինչպիսին կար, այնպիսին էլ մնաց։ Նույնիսկ կրվեց իր երբեմնի կայսրությունից երկու գաղութի կռիվը։
Գիտեմ, կլինեն մարդիկ, ովքեր կասեն, թե սա ժամանակավոր պարտություն էր, փոքր ճակատամարտ, Ռուսաստանը զորավոր է, դեռ կռիվը չի ավարտվել, գուցե, բայց դե էս մոմենտին պատկերը սա է, Ռուսաստանի վարկն էլ խայտառակ, որի կայունությունը հարեւանների անկայունության, թուլությունների եւ սեփական հանքային պաշարների վրա է հենված։
Էս պատմության մեջ Հայաստանը կրվողի հետ եղավ, բայց երեւի չափազանցություն է ասել «կրվողի հետ եղավ», որովհետեւ մեր երկիրն իրականում, Ս.Սարգսյանի ապաշնորհ վարքի եւ չքաղաքականության պատճառով, դերակատար չեղավ, հազիվ՝ կցորդ, Պուտինի համար՝ կողքի բուդկեն պաբիրոսի ետեւից թռնող ջահել… Էն մոնղոլների վրի անեկդոտի պես եղանք. էնքան անկախ ենք, որ մեզնից ոչինչ կախված չէ համարյա։
Միաժամանակ, առանց ավելորդ լավատեսության, կարծում եմ, որ չարաչար սխալվել են բոլոր նրանք, ովքեր հանդգնել են մեր երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը սեփական իշխանավարման տեւականության հետ փոխանակել, կամ մտքերով նման բան է անցել։ Խիարը, շատ անկանխատեսելի բանջարեղեն է՝ գիտեք։
Էս պատմության մեջ Հայաստանը «կրվողի հետ եղավ»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet