▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես պատրաստ եմ Արցախի դրոշը տեղադրել ձեր գլխին՝ ձեր նախընտրած հատվածում. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես պատրաստ եմ դրոշը դնել նրա գլխին. էս մարդը, ով պարզվեց, պատգամավոր է, առաջարկել է Արցախի դրոշը դնել իր գլխին։

http://asekose.am/filemanager/uploads/2022/04/week-2/Hakob_Aslanyan.jpg

Անկեղծ, չեմ հասկանում, թե ինչո՞ւ է այս մարդու ռացիոնալ առաջարկը դարձել սարկազմի ու զվարճանքի թեմա։

Հարգելի՛ հայրենակից, ես պատրաստ եմ Արցախի դրոշը տեղադրել ձեր գլխին՝ ձեր նախընտրած հատվածում։ Իլոն Մասկի վերջին տեսությունը՝ բանականությունը, հիշողությունները, էմոցիաները ռոբոտների մեջ տեղադրելով՝ դրանք պահպանելը գուցեև օգնի զարթնեցնել գենետիկ հիշողություն հայրենիքի, Արցախի, հազարավոր զոհերի ու Արցախի գլխին կախված նոր ցեղասպանության մասին։

Վստահ չեմ, իհարկե, որ էս դեպքում Իլոն Մասկի գաղափարը կաշխատի, բայց ես պատրաստ եմ փորձել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին