▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք». Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հերքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տարածած լուրը, իբրև ինքը Ռուսաստանի քաղաքացի է։

«Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի Հայաստանի քաղաքացիությունից, ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել։ Ռուսաստանում ավելի քիչ եմ ապրել, քան, օրինակ, Անգլիայում կամ Շվեյցարիայում։ Այդ իսկ պատճառով, Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի՛ արեք»,- ասել է Կարապետյանը։

***

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը:

Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):

Կատարվում է նախաքննություն»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին