Նախկին հետախույզ Անդրանիկ Պողոսյանն անդրադառնալով «Դա արվել ա զուտ ուրիշ նպատակով․․․Սահմանից պարզաբանում են տարածել աղմկահարույց տեսանյութի առիթով» հրապարակմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես շատ լավ գիտեմ, թե ինչա կատարվել էդ մարտական դիրքում։ Մինչև էս «գեներալ ախպոր» էնտեղ գնալը էս տղեքին մի լավ վախցրել են, ասել են ` հեսա մարդա գալու, մեր ուզած ձևով չխոսեցիք ձեր համար պիզդեցա լինելու, էս տղեքն էլ գիտակցելով, որ կարողա ուղղակի , շատ պատահական գերի հայտնվեն, որոշել են զադնի դնել։ Սրանք էլ էս հարիֆների ձեռը ռացիա են տվել, մի 2 բան են բերել պոստին ավելացրել ու բեմադրել են էս թատրոնը։ Ասածներիս համար լինկ ու հավաստի աղբյուր չպահանջեք, էդ ամեն ինչը գիտեմ, որովհետև նույն ճնշումների տակով ժամանակին ես եմ անցել, ուղղակի ես զադնի դնող չեմ։ Ես սմեռտնիկ եմ, որ ոտքս տրորում են մինչև վերջ գազ եմ տալիս....»։
Նշենք, որ նույն թեմայի մասին Հայկ Աթոյանը հետևյալ գրառումն էր կատարել․
Սիրելի՛ հայրենակիցներ, երեկ, համացանցում լայն տարածում գտած՝ զինվորների տեսանյութին, հաջորդեց՝
«Դա արվել ա զուտ ուրիշ նպատակով» վերնագրով, մեկ այլ տեսանյութ, որում՝ զինվոր տղաներից հերքում շորթող «գեներալ ախպերը» հանդիսանում է՝ Արման Քալաջյան անունով՝ ոմն ՔՊ-ական. Տեսանյությում՝ ներկայանում է որպես, «Բայազետ» ջոկատի հրամանատար.
Հիմա հարց.
Նիկոլ Փաշինյան, էդ ո՞ր օրվանից ե՞ն, մեր զինվորներին, քո հաստավիզ «գեներալ ախպերները» «գերի վերցնում» ու ստիպում հերքել այն՝ ինչը, տեսանյութում փաստացի երևում է...
Զինվորի ոգին կոտրել եք, հիմա էլ՝ մեջքն ե՞ք փորձում կոտրել: Պատասխան եք տալու բոլորդ:
Հավելենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ գրել էր․
Կապանի մեր նոր դիրքերից մեկի հետ կապված խնդիրները բարձրաձայնող այսօրվա տեսանյութը շատերն են դիտել։ Տեղեկացնեմ, որ հենակետի պատասխանատուին՝ կամավորական Արտակ Հարությունյանին, գիշերվա կեսին կանչել են Ռազմական ոստիկանություն։ Հիմա միասին գնում ենք։
Անհասկանալի է՝ ինչու են կանչել, մանավանդ որ, մեր տեղեկություններով, բարձրաձայնման արդյունքում, տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով խնդիրներն արդեն իսկ մասամբ լուծվել են։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝


