▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս շենքում անվտանգության աշխատակիցներ կա՞ն. ընդմիջման ժամանակ պատգամավորների ծեծկռտուքը շարունակվեց

Այսօր՝ մայիսի 8–ին, Ազգային ժողովում տեղի ունեցած մեծ ծեծկռտուքից հետո, երբ Արարատ Միրզոյանը հայտարարեց ընդմիջում մինչև 14։30–ը, պատգամավորները դահլիճից դուրս չէին գալիս ու շարունակում էին ծեծկռտուքը։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անհուսորեն փորձելով հանդարտեցնել վիճակ, բղավում էր.

«Էս շենքում անվտանգության աշխատակիցներ կա՞ն»։

Դրանից հետո նա փորձում էր հանդարտեցնել Էդմոն Մարուքյանին, այդ ընթացքում ավելի հեռու կանգնած «Լուսավոր Հայաստանի» ու «Իմ քայլի» պատգամավորները շարունակում էին քաշքշուքը։

Սասուն Միքայելյանը, որը սկսել էր այս պատմությունը՝ հարձակվելով Մարուքյանի վրա, դուրս եկավ դահլիճից ու չպատասխանեց լրագրողների հարցերին, ապա ուղևորվեց «Եռաբլուր»։

/filemanager/uploads/kriv_aj.jpg

Նշենք, որ այս պահին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նիստ է անում, Արարատ Միրզոյանի աշխատասենյակում էլ հավաքվել են «Իմ քայլի» պատգամավորները։

Ազգային ժողովում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Տեսանյութը՝ 24TV-ի

 

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին