▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս տգետներին որտեղի՞ց եք գտել»

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ Ուջան-Աշտարակ ճանապարհին պարեկները կանգնեցրել են իր մեքենան, տուգանք նշանակել.

«Քանի որ անարդար էր, որոշեցի նկարել: Հենց պարեկը տեսավ նկարում եմ, թե բա՝ առանց թույլտվության իրավունք չունեք նկարելու. ջահել տղա էր, կապիտակ Զաքարյան ներկայացավ: Ասացի՝ որտե՞ղ է գրված, որ հրապարակային վայրում նկարելու համար թույլտվություն է պետք: Չկարողացավ պատասխպանել, որովհետև նման կարգավորում չկա... Հիմա հարց ունեմ ՆԳ նախարարին ու Պարեկային ոստիկանության պետին. էդ տգետներին որտեղի՞ց եք ճարում»,- ասաց Բարսեղյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին