▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես թիվ մեկ մեղավորը չեմ․ Նիկոլ Փաշինյան

Ես թիվ մեկ մեղավորը չեմ։ Ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ես թիվ մեկ մեղավո՞րն եմ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով`  1995 թվականից հետո ՀՀ-ն որևէ դիվանագիտական հաջողություն չի ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։

«Բանակցային գործընթացը տարվել է այնպես, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որ Արցախը Հայաստան չէ։ Բա ի՞նչ է Արցախը, 1988 թվականի շարժումը ինչի՞ համար էր։ Որ ՀՀ-ի դիվանագիտությունը գնա և 25 տարիների ընթացքում ղարաբաղյան շարժման բոլոր թեզերից հրաժարվի՞։ 1988 սկսվել է շարժումը, որը ունեցել է կոնկրետ բովանդակություն, դրանից հետո ՀՀ-ն անկախություն է ձեռք բերել, հաղթանակ է ունեցել, զինադադար է կնքվել հաղթական պայմաններում, որից հետո սկսվել է բանակցային գործընթացը, որը էությունը եղել է հետևյալը․ ՀՀ-ն հրաժարվել է բոլոր այն թեզերից, որոնք ընկած էին ղարաբաղյան շարժման հիմքում»,-ասաց նա։

Նա նշեց, որ 2018 թվականից առաջ բանակցությունները վարվել են ժամանակ ձգելու համար, սակայն չի կարելի անվերջ ժամանակ ձգել․ «Ադրբեջանը պարզապես պատրաստ չի եղել պատերազմի և այն ընթացքում, երբ այստեղ դղյակներ էին կառուցվում, այնտեղ զենք զինամթերք էր գնում։ Այնտեղ էլ էին դղյակներ կառուցվում, սակայն ի տարբերություն մեզ, այնտեղ կար նավթ։ Բանակցային գործընթացը մենք ժառանգել ենք այն կետում, երբ որևէ կասկած չկար, որ 7 շրջանները անվերապահորեն պետք է վերադարձվեն և դա ընդունել է ՀՀ-ն։ Կարգավիճակի հարցն էլ բերել դրվել է մի կետում, երբ ասվում է՝ Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ կարող է ունենալ մի պարագայում, եթե դրան համաձայնվի Ադրբեջանը, որը երբեք չի լինի»։

Ըստ Փաշինյանի`  անառարկելի է եղել փախստականների վերադարձը լեռնային Ղարաբաղ և դա նշանակում է, որ Ղարաբաղի համար կանխորոշվել է Նախիջևանի ճակատագիրը․ «Մենք պետք է փորձեինք դիմակայել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին