Ղարաբաղի հարցով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը տեղի ունենալու է, սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի փոխհամաձայնությունը։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Հանդիպման համար պետք է փոխհամաձայնություն, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայն լինեն դրան։ Ես վստահ եմ՝ նման հանդիպում տեղի կունենա»,-ասել է Լավրովը։