Ադրբեջանցի ռազմական փորձագետ Թելման Գասիմովը տեսանյութով է տարածել, որ գաղտնի եղել է Երևանում և տեսանկարահանումներ իրականացրել՝ նշելով, թե այցելել է այն վայրեր, որտեղ ծնվել է ու մեծացել։
Համացանցում հայտնված տեսանյութն՝ առանց մեկնաբանության։
Թարմացված․ Ադրբեջանցի Թելման Գասիմովն, ով իրեն ներկայացնում է որպես ռազմական փորձագետ, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որից ենթադրելի է, որ ինքը եկել Հայաստան, եղել Երևանում, մասնավորապես` Կոմիտասի պողոտայի բակերից մեկում: Ըստ ադրբեջանցու, ինքն այդտեղ ապրել է իր կյանքի առաջին 17 տարին: Թելման Գասիմովը հայ հանրությանը հայտնի է` որպես Արցախի շրջափակման ժամանակ վարժ հայերեն խոսող ադրբեջանցի էկոակտիվիստ: Ադրբեջանական «Մինվալ» լրատվականում հրապարակված հոդվածում նա հայտարարել է, թե իբր «Երևան է եկել միայնակ» ու չի պատրաստվում բացահայտել, թե ինչպես է հայտնվել մեր երկրում և ինչ նպատակով։ «Այսպիսով ես իրագործում եմ Արևմտյան Ադրբեջան (նա ի նկատի ունի Հայաստանի Հանրապետությունը — խմբ.) վերադառնալու իմ առաջին քայլը»։ Նա նաև հայտարարել, թե Հայաստան է մտել ապօրինի ճանապարհով՝ առանց անձնագրի։ |