▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ Ալիևի, «Հայաստանը բաց է թողել անկախ երկիր դառնալու հնարավորությունը»

«Հայաստանը բաց է թողել անկախ երկիր դառնալու հնարավորությունը»․ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն  ասել է այսօր։

«Կան հինգ հայտնի սկզբունքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի համար։ Հուսով ենք, որ միջազգային մասնակիցները, ովքեր փորձում են միջնորդի դեր կատարել, կփորձեն համոզել Հայաստանին բաց չթողնել այս հնարավորությունը։ Որովհետեւ Հայաստանը բաց է թողել անկախ երկիր դառնալու հնարավորությունը եւ վերածվել է այլ երկրների գաղութի»,- ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Բաքվի Գլոբալ ֆորումում։

«Կարծում ենք, որ պատերազմից հետո խաղաղությունը հնարավոր է, եւ Հայաստանի հետ հոկտեմբերյան պայմանավորվածությունները ցույց են տալիս, որ խաղաղության համար որեւէ խոչընդոտ չկա»,- ասել է Ալիեւը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին