▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ռոզա Ֆիլբերգը նշանադրվել է

18-ամյա Լևոնն իր համառության և կամքի ուժի շնորհիվ արդեն քայլում է. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Ավելի քան 2 մլրդ դրամի պետական միջոցների փոշիացում Սևանում իշխանի պաշարների վերականգնման. . .

Շատ մարդիկ մոտեցան ու հայտնեցին, որ կյանքը Գյումրիում փոխվել ու թեժացել է. Մարիամ Փաշինյան

Հայտնի արջ է ժամանում Հայաստան

Ողբերգական վթար Քեթիի ոլորաններում. «Սուզուկին» գլորվել է ձորը. կա 3 զոհ և 1 վիրավոր

Մեկ ու կես տարի անց` նույն տեղում, բայց ավելի լավ զրուցակցի հետ...

Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ ԱԱԾ մեկուսարան

Տոնակատարություններից անմիջապես հետո մեկնեցի Բրյուսել․ Հայկ Մարության

Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի հետ զրուցում ենք կրթության ոլորտի հարցերի շուրջ․. . .

Գժվեցինք․․․Սարգիս Գրիգորյանի գրառումը

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը «Ավրորա» բարեգործական համերգից հետո հանդիպել են Վալերի Գերգիևի հետ

Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետեւանքով. Հակոբ Կարապետյան

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի հետ համերգասրահ այցելած Արփին երգում՝ մինչև համերգի սկսվելը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Օր չկա, որ հրազենի գործադրմամբ որևէ ողբերգական դեպք չգրանցվի

Հայաստանում 18-ը լրանալուն պես բոլոր աղջիկների կուսաթաղանքը պետք է հեռացվի. Լյուսի Քոչարյան

Բնապահպանական աղետ Արցախում

Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել կիրակնօրյա պիկնիկից

Հստակեցվում է այն մարդկանց ցանկը, որոնք ամեն ամիս կստանան միջինը 250.000 դրամ հատուցում

ԱԱԾ-ի նշած հասցեում Ցենտրալ հյուրանոցն է․ Ու՞մ է պատկանում այն և ի՞նչ մանրամասներ դեռ չեն հայտնվել

«Հեպատիտ Ց-ի բուժման համար անվճար դեղեր կտրամադրենք». Արսեն Թորոսյան

Մեր սիրած կիրակին. Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում

Լիբանանում ՀՀ դեսպանությունը հորդորում է Բեյրութ այցելած ՀՀ քաղաքացիներին հեռու մնալ մարդաշատ վայրերից

Գիշերով 9-10 տարեկան երեխայի տեսա. ամենայն հավանականությամբ երեխային թրաֆիքինգի են ենթարկում.. . .

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ. . .

Տոնական հրավառությունից հետո այրվել է Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքը

Հաճելի հանդիպում ունեցանք Միխայիլ Պիատրովսկու հետ. Նիկոլ Փաշինյան

Գիտես միշտ էս գո՞րծն եմ արել, ժամանակին ինչե՜ր եմ արել․․․Հայկ Մարությանի անեկդոտն ու ելույթը

 «Ավրորա»-ն դարձել է խաղաղության Նոբելյան մրցանակի հայկական տարբերակը․ Նիկոլ Փաշինյանի ելույթը

Սիրում եմ Երևանը, սիրում եմ երևանցիներին. Նիկոլ Փաշինյանի ելույթը

Երեւանում թալանել են Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն. գումարը կազմում է ավելի քան 1 մլն դրամ

«Գլխավոր դատախազը ձեզ չի դավաճանել. դեռ». Սամվել Ֆարմանյան

Արտակարգ դեպք Եղվարդի դատարանում. ամբաստանյալը որովայնի շրջանում ինքնավնասում է արել. ժամանել են բժիշկներ

Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության նպատակը

ՊԵԿ հայտարարությունը՝ ավտոներկրողների համար

Արմաշ գյուղի դրենաժային ջրերում հայտնաբերվել է ձկնորսական ցանց

Տաթեւիկ Ռեւազյանը՝ Ryanair ավիաընկերության, օդի տուրքի եւ հետագա պլանների մասին

«Սանիթեք» ընկերության դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել. Հայկ Մարության

Հազարավոր սպառնալիքներ էի ստացել ադրբեջանցիներից. Արցախի դրոշը «Քարաբաղ»-ի խաղին ծածանած երիտասարդ

Կեղծ են ձեր շնորհավորանքները...Դավիթ Գրիգորյանը՝ Երևանի տոնը շնորհավորողներին

Հայկ Մարությանին Կարմիր բլուրում անակնկալի բերեցին` նվիրելով Ռոբերտ Քոչարյանի գիրքը

Կային այսպիսի ժամանակներ, և կյանքը ցույց տվեց, որ իրոք՝ Ելք կա. Նիկոլ Փաշինյան

Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը

«Ավրորան» մրցանակից վերածվել է մարդասիրական շարժման. Արմեն Սարգսյանը՝ ընտրող հանձնաժողովի հանդիպմանը

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած տեղեկությունը շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչի մոտենալու մասին

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին է հանձնել պատվավոր քաղաքացու կոչում

Հայկական Backbone Branding-ը հաղթել է միջազգային Pentawards մրցույթում

Ամուսինս էր միշտ ասում՝ արի գնանք, կտեսնես ու կսիրես Հայաստանը. Մարինա Իսաղուլյան

Շա՞տ են մարդիկ կուտակվում․ Նիկոլ Փաշինյանը՝ ՊԵԿ Հյուսիսային մաքսատանը

Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն քանի օր է` Ամուլսարի հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Այս խնդրին լուծում տալու համար մեզ համար հիմնարար նշանակություն է ունեցել մեկ առանցքային հարցի պատասխան` արդյոք հանքավայրի գործարկումը կաղտոտի Ջերմուկի ջրային ռեսուրսները, ջրահավաք ավազանը և Սևանա լիճը, արդյոք այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում, կառավարելի են: Եվ ակնհայտ է, որ որոշում կայացնելիս մենք պետք է հիմնվենք փաստերի ու փորձագիտական գնահատակնների, այլ ոչ էմոցիաների, ցանկությունների, անձնական համակրանքի կամ հակակրանքի վրա, որքան էլ որ այդ գործոնները ծանրակշիռ լինեն։ Ի՞նչ է ասում մեզ «Էլարդ» ընկերության փորձաքննությունը վերոնշյալ հարցերի մասով։ Ասում է, որ այն մտահոգությունները, որոնք տևական ժամանակ բարձրաձայնվում են բնապահպանական խմբերի կողմից Սևանի և Ջերմուկի ջրերի մասով առկա չեն։ Հնարավոր աղտոտումների հետ կապված առաջարկվում են մեղմման հավելյալ միջոցներ, որոնք արդեն իսկ ընդունվել են։

Այնուամենայնիվ, «Էլարդի» զեկույցի մեջ կան որոշ կետեր, որոնք ուղղակիորեն կապված չեն Սևանի, Ջերմուկի կամ մերձակա գետերի հետ առնչվող ռիսկերին, բայց առաջացրել են հանրության մի մասի մտահոգությունը։ Այդ իսկ պատճառով տեղադրում եմ Քննչական կոմիտեի կողմից պատրաստված ամբողջական եզրակացության հղումը, որտեղ ներկայացված են ոչ միայն «Էլարդի» կողմից հնչեցված հարցերը, այլ նաև վարույթ իրականացնող մարմնի գնահատականները և անհրաժեշտ պարզաբանումները։ Հուսով եմ` հարցերի մեծ մասն այս փաստաթուղթը կփարատի։ Ասեմ նաև, որ այսօր մենք հանքարդյունաբերության ոլորտում սահմանում ենք բարձր նշաձող, որի համաձայն մեր երկրի տարածքում բոլոր հանքերը բնապահպանական ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան պետք է աշխատեն: Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման իրավունք ունեցող ցանկացած սուբյեկտ պարտավոր է գիտակցել, որ «Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Այսպես, եթե ընդերքօգտագործողի կողմից խախտումներ են գրանցվել, տեսչական մարմինն իրավասու է պահանջ ներկայացնել ընդերքօգտագործողին՝ 90 օրվա ընթացքում շտկելու խնդիրը, հակառակ դեպքում ընկերության ընդերքօգտագործման թույլտվությունը կարող է դադարեցվել: Եվ այս առումով մենք մշտադիտարկելու ենք ոչ միայն «Լիդիանի» կողմից ստանձնած յուրաքանչյուր հանձնառության պատշաճ և սահմանված ժամկետներում կատարումը, այլև բոլոր մնացյալ հանքարդյունահանող ընկերություններին ներկայացվելու են համարժեք պահանջներ բնության պահպանության մասով։ Իսկ հիմա խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր անկախ որևէ փաստից և փորձագիտական եզրակացություններից՝ դեմ են հանքի շահագործմանը։

Ինձ համար հասկանալի է և մոտ է ձեր դիրքորոշումը, քանի որ նախորդ տարի, երբ մենք դուրս էինք գալիս քայլարշավի, բոլոր փաստերը մեր դեմ էին։ Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն մի համակարգի դեմ, որը տիրապետում էր երկրում առկա ֆինանսական, ուժային, փորձագիտական և մեդիա ռեսուրսներին։ Լավագույն ակնկալիքը, որ մենք կարող էինք ունենալ դա հնարավորինս քիչ ժամկետով անազատության մեջ հայտվելն էր։ Այնուամենայնիվ, այդ փաստերն ու փաստարկները չաշխատեցին, քանի որ հայ ժողովրդի մոտ կար համընդհանուր կոնսենսուսՍերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող համակարգը պետք է փոխվեր, քանի որ այն կեղեքող և կորզող բնույթ ուներ, հիմված էր կոռուպցիայի և կեղծիքի վրա։

Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս։ Բնապահպանական հարցերից զատ կան ներդրողներ, ովքեր իրականացրել են մոտ 400 մլն. դոլարի ներդրում մեր երկրում՝ մեր օրենքների պահանջներին համապատասխան։ Կան ընկերությունում աշխատանքի անցած քաղաքացիներ, ովքեր կանգնած են աշխատանքից ազատվելու վտանգի առջև։ Նշեմ, որ հանքի շահագործման արդյունքում բացվելու է 750 աշխատատեղ։ Իսկ եթե զբաղվածության մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվի առնենք, ստեղծված աշխատատեղերի թիվը հասնելու է մինչև 4500-ի։ Մինչև հանքի բացումն ակնկալում ենք լրացուցիչ 130 մլն դոլարի ներդրում: Պետական բյուջեի տարեկան լրացուցիչ մուտքերը կկազմեն 45-50 մլն ԱՄՆ դոլար։ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է մոտ 1․4%-ի սահմաններում (որից 1%-ն ուղղակի ազդեցությունն է)։ Թողարկումը, որը գրեթե ամբողջությամբ արտահանվելու է, կազմելու է մոտ 250 մլն ԱՄՆ դոլար։ Արդյունքում, արտահանման վրա ազդեցությունը գնահատվում է մոտ 10%-ի շրջանակներում։

Եթե նաև խոսենք ռիսկերի մասին, պետք է հաշվի առնենք հավանական արբիտրաժային գործընթացը։ Ինչպես արդեն երեկ նշեցի, մենք պատշաճ կերպով գնահատել ենք պետության հավանական իրավական փաստարկները, դիրքորոշումը և հնարավորությունները: Միաժամանակ, որքան էլ պետությունը պատրաստված լինի արբիտրաժային գործընթացին ելքը՝ լիովին կանխատեսելի չէ, և հնարավոր խոշոր փոխհատուցումները չեն բացառվում։ Եվ մենք հասկանում ենք, որ այս գումարները նույնպես օդից չեն առաջանում, այլ գոյանում են հարկատուների վճարած հարկերի հաշվին։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, պետք է հասկանանք, որ ցանկացած հավանական ֆինանսական կորուստ դա չվերանորոգված ճանապարհ է, մանկապարտեզ, հիվանդանոց և միգուցե չգնված զենք։

Եվ ամենամեծ ռիսկը, որը թվերով չափելի չէ, բայց շատ կարևոր է մեր՝ վերափոխման գործընթացում գտնվող տնտեսության համար, կապված է երկրի ներդրումային միջավայրի հետ։ Եթե մենք իրապես ցանկանում ենք կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ թե՛ ներքին, թե՛ արտաքին ներդրողները պաշտպանված են, ապա չենք կարող իրավական հիմնավորում չունենալով՝ խոչընդոտել որևէ ընկերության գործունեությանը։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ կվերածվենք մի պետության, որտեղից ներդրողները փախչում են, իսկ նորերը գալու մասին նույնիսկ չեն էլ մտածում։ Մինչդեռ, ներկայիս կառավարությունն օր ու գիշեր աշխատանք է տանում՝ ներդրողներ ներգավվելու համար, և սրա կարևորությունը, կարծում եմ` բոլորս ենք հասկանում։ Եվ վերջում ցանկանում եմ հստակորեն արձանագրել, որ ցանկացած հարցում կառավարության որոշումներ ընդունելու հիմքում ընկած է մեր երկրի ու ժողովրդի հավասարակշռված շահը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին