▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ըստ մամուլի՝ Դավիդ Յակոբաշվիլին պատրաստվում է գրավել հայաստանյան բենզինի ու դիզվառելիքի շուկան»․ Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ մամուլում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Հայաստանում բենզալցակայանների նոր ցանց ստեղծելու ծրագրի հետևում կանգնած է գործարար Դավիդ Յակոբաշվիլին։

Վերջինս, ինչպես հաղորդվում է, պատրաստվում է իր կողմից ղեկավարվող վրացական Petrocas Energy Group ընկերության միջոցով գրավել հայաստանյան բենզինի ու դիզվառելիքի շուկան: Այդ համատեքստում մամուլում մտավախություն է հայտնվում առ այն, որ Յակոբաշվիլին, լինելով ադրբեջանական Socar-ի գործընկերը, կարող է Հայաստան ադրբեջանական նավթամթերք արտահանել: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները:

Յակոբաշվիլիի ընկերության 49%-ը 2014 թ. ձեռք է բերել «Ռոսնեֆտը», ինչը շատ ցավոտ է ընկալվել թե վրացական ընդդիմության, թե ադրբեջանցիների կողմից: Վերջիններս առ այսօր դիտարկում են Petrocas-ը որպես վրացական շուկայում իրենց առանցքային մրցակցկի: Ուստի, դժվար է պատկերացնել, որ Յակոբաշվիլին կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել սեփական ընկերության մրցակցի համար:

Մյուս կողմից, հայտնի է, որ «Ռոսնֆետը» Հայաստանում ունի դուստր-ընկերություն՝ «Ռոսնեֆտ-Արմենիա»: Ու եթե անգամ Petrocas-ը մտնի հայաստանյան նավթամթերքի շուկա, ապա դա կլինի «Ռոսնեֆտի» դիվերսիֆիկացիոն ռազմավարության դրսևորում: Այս պարագայում Petrocas-ը, հավանաբար, կշարունակի կատարել տրանսպորտային-լոգիստիկ գործառույթը:

Միաժամանակ, ակնհայտ է, որ այս սցենարը հակասում է թե հայաստանյան գործող իշխանությունների, թե դրա մաս կազմող օլիգարխների շահերին: Վերջիններս, ինչպես գիտենք, բենզալցակայանների ցանց գնելով՝ երազում են ապաշրջափակման ու բենզինի ներկրման նոր ուղիների հաստատման մասին:

Պարզ է, սակայն, որ նման հարցերն արդեն վաղուց լուծվում են Հայաստանից դուրս»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին