«Եթե հիմա 100 հազար մարդ այստեղ լիներ, հարցը վերջացած կլիներ»,- Հանրապետության հրապարակում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է 17 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ժողովուրդը հասկանում է, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած է: Մեր ժողովուրդն էլ է մեղք, դեպրեսիայի մեջ է՝ 2.5 տարի առաջ ոտքի բարձրացավ՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է արդեն դուրս գալ»,- նշել է Մանուկյանը՝ ավելացնելով․
«Եթե գործը շուտ վերջացնեինք, Սյունիքը պահպանած կլինեինք: Կուշացնենք՝ էլի բան կկորցնենք: Հայաստանի «սողացող» օկուպացիա է գնում», - ընդգծեց Մանուկյանը:


