▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Աջապահյանը քեզ համար «պարոն» է, ապա դու էլ «ախչի» ես... Քաղաքագետը՝ ՔՊ-ականին

«Պարո՛ն Աջապահյան, Ձեր տեղը եկեղեցում է, Ձեր խոսքը կլինի հասկանալի ու ընդունելի միայն այն ժամանակ, երբ բացարձակ քաղաքական լինելուց զատ, կլինի նաև հոգևոր և Ձեր խոսույթ կներառեք միավորման, ներման, հոգևոր ճանապարհով ելքեր գտնելու մասին կոչեր: Իսկ մինչ այդ, հաճախ եկեղեցում մոմ վառեք և Աստծուց ներում հայցեք»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի արձագանքին, մասնավորապես ասել է ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս առիթով  գրել է․ 

Հետաքրքիր է, սա ինչու՞ է այս անպատվաբեր գործն անում... Սա չի հասկանում, որ ինքն ու արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը տարբեր «մոլորակներ» են...

Էմմա', աղանդավոր շեֆիդ ծառայելուց զատ Աստծուց վախեցի...

Ի դեպ, եթե Աջապահյանը քեզ համար «պարոն» է, ապա դու էլ «ախչի» ես...

Էմմա',մի փոքր ամոթ ունենալը լավ բան է...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին