▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե անհրաժեշտ է՝ նաև Ազգային ժողովը տրամադրենք հիվանդանոցային կարիքի համար. Պատգամավոր

«Երեկ և այսօր մենք լսում ենք, որ հիվանդանոցները գերբեռնված են։ Առաջարկում եմ, որպեսզի համայնքային սեփականության շենքերը՝ քաղաքապետարան, մարզպետարան, եթե անհրաժեշտ է՝ նաև Ազգային ժողովը տրամադրենք հիվանդանոցային կարիքի համար, որովհետև բժիշկները ցանկանում են օգնել հիվանդներին, ու մենք պետք է ցույց տանք, որ ականջալուր ենք նրանց»,- ԱԺ-ում հայտարարեց Արման Բաբաջանյանը։

Նա պատգամավորներին հորդորեց դուրս գալ փողոց, օգնել բժիշկներին, ոստիկաններին, համոզել քաղաքացիներին՝ դիմակ կրել ու հաղորդ լինել խնդիրներին, որոնք ժամ առաջ սպասում են լուծումների։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին