▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Աննա Հակոբյանի հետ ընթրիք է, սիրով կմասնակցեմ․ Նարինե Չարչյան

Ես հրավեր չեմ ստացել, եթե ստանամ՝ մեծ սիրով։

Այդ մասին ՄեդիաՀաբ-ի հետ զրույցում ասել է «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մասնակցելու է Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին, որին մասնակցելու են գործարար կանայք՝ վճարելով մեկ միլիոն դրամ գումար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․

- Այսինքն՝ Դուք պատրաստ եք մեկ միլոն դրամ վճարել ու մասնակցել այդ ընթրիքի՞ն։

- Եթե Աննա Հակոբյանի հետ է, իհարկե։

- Դա ի՞նչ կտա Ձեզ, օրինակ, տիկի՛ն Չարչյան։

- Դե, ես գտնում եմ, որ եթե ինձ ինչ-որ մի տեղ հրավիրում է երկրի առաջին տիկինը, ապա չի կարելի մերժել։ Այդպես եմ ես մտածում։

- Այսինքն՝ Դուք մասնակցելու ցանկություն ունեք։ 

- Ըստ երևույթին, այդ ընթրիքը բարեգործական նպատակով է, և այդ մեկ միլիոնն ուղղված է լինելու բարեգործությանը։ Իսկ ես բոլոր բարեգործական ծրագրերին ընդառաջ եմ։ Աննա Հակոբյանի հետ էլ չունեմ ոչ մի խնդիր, որ չգնամ։ Ես պետություն ու պետականություն հարգող մարդ եմ։ Եթե անգամ Աննա Հակոբյանի ընթրիքը չլիներ, այլ լիներ մեկ այլ բարեգործական ծրագիր, ապա սիրով կմասնակցեի։

- Այսինքն, ըստ Ձեզ՝ պետությունն ու պետականությունը պահպանվո՞ւմ են Աննա Հակոբյանի ամուսնու կողմից։

- Ես այդպես եմ կարծում։ Այսօր մեր երկրի ղեկավարն իրենք են։ Եթե մենք չհարգենք պետություն, պետականություն, ո՞ւր կհասնի։ Միևնունն է, մենք պիտի սովորենք հարգել պետություն ու պետականություն։ Դա իմ կարծիքն է, ես քաղաքական գործիչ չեմ, գործարար մարդ եմ։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին