Զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանը / տիկին Մորոզը/ այսօրվանից Կառավարության առաջ նստացույց է սկսում` պահանջելով ՀՀ դատախազությունից ուսումնասիրել ոչ թե 2011թ.-ի հունվարից հետո ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը, այլ հրադադարից հետո` 1994թ.-ից մինչ օրս չբացահայտված գործերը:
Asekose.am-ի հետ զրույցում տիկին Մարգարիտան ասել է, որ չի վստահում ՀՀ արդարադատությանը, պայքարելու է մինչև վերջ , եթե իր պահանջը չբավարարեն խոստանում է արտաշիրիմում անել, և սպանված որդու մասունքների հետ լքել Հայաստանը:
Հիշեցնենք, որ ՀՀ զինվորական դատախազությունը նախաձեռնել է ստեղծել աշխատանքային խումբ, որն ուսումնասիրելու է ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը և իր գնահատական է ներկայացնելու` այդ դեպքերի կապակցությամբ իրականացված քննության արդյունավետության վերաբերյալ: Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011թ. հունվարի 1-ից հետո: