▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այս դահլիճում ենք բացատրում օրենքի խախտումն ու արդարացնում, կներեք, ի՞նչ ենք ակնկալում մեր քաղաքացիներից. Մանե Թանդիլյան

ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասաց, որ չի կարող չխոսել Բյուջետային համակարգի օրենքի խախտումների մասին:

«Տարբեր ձևաչափերով եմ խոսել, պարոն Ջանջուղազյան, 18-րդ հոդվածը եզակի երաշխիք էր ապահովում, որ բնապահպանական ծրագրերն իրականացնեն այն մակարդակով, որ Հայաստանը, որն իմ գնահատմամբ՝ բնապահպանական աղետի մեջ է, և կախվածությունը հանքարդյունաբերությունից վատագույն երկրների շարքում 14-րդն է՝ զիջելով աֆրիկյան և ասիական որոշ երկրների, որևէ ծրագիր չունեք այդպիսի, որը կապահովեր Բյուջետային համակարգի մասին օրենքի դրույթը»,- ասաց Թանդիլյանը: Ապա, կրկին դիմելով ֆինանսների նախարարին, նշեց. «Պարոն Ջանջուղազյան, ինձ համար անհասկանալի է արդարացումն ու բացատրելը, թե ինչու է օրենքը խախտվել, եթե այս դահլիճում ենք մենք բացատրում օրենքի խախտումն ու արդարացնում, կներեք, ի՞նչ ենք ակնկալում մեր քաղաքացիներից. օրենք խախտեն ու գան բացատրեն՝ ինչո՞ւ են խախտել»: Մանրամասները՝ տեսանյութում:
 

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝

 

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին