|
«Ադրբեջանը շատ ավելի սանձարձակ գործողությունների է անցնում։ Իրենք հիմա պնդում են, որ այն ժառանգությունը, որ դարեր շարունակ ունեցել ենք Արցախում, դրանք հայկական չեն, ինչը լկտի սուտ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ «Եթե այս օրերին մենք սրա դեմ չպայքարենք, ապա ուղղակիորեն կորցնելու ենք Արցախի հայկականությունը․ նրանք ցանկանում են ջնջել հայկականության հետքը և դրանով բացառել հայկական կողմից ինքնորոշման իրավունքը»,- նշել է Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ Արցախում հայկական ժառանգության վերացումը կանխելու պահանջով։
Դիտեք նաև՝ |
Եթե այս օրերին մենք սրա դեմ չպայքարենք, ապա ուղղակիորեն կորցնելու ենք Արցախի հայկականությունը. Գ․ Աբրահամյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին



