Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյան ասել է, որ իրենք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում տարածքների հետ կապված։
«Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում տարածքների հետ կապված։ Ամեն օր հեռուստատեսությամբ լսում ենք, որ խոսքը չի վերաբերում ՀՀ պետական սահմանին, բայց մինչ օրս մենք պատասխան չենք ստացել, թե որն է Սյունիքի պետական սահմանը»,- նշել է Մենուա Հովսեփյանը և ավելացրել․
«Էն գործիքակազմը, որ օգտագործում են ՀՀ իշխանությունները սահմանագծման համար, դա թուրքերի որդեգրած սկզբունքն է։ Մենք մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում և չենք ուզում համաձայնվել։ Սյունիքի մարզը դրվում է վտանգի տակ։ Եթե այս պրոցեսը շարունակվի՝ միանշանակ կկորցնենք Սյունիքը։ Սյունիքը մերն է և մենք չենք պատրաստվում այս ծախված գործընթացի մասնակից լինել։ Ելքը հետևյալն է՝ կառավարությունը, քանի որ չի տիրապետում իրավիճակին և չի կարողանում այս գործընթացը կառավարաման տակ պահել, անհապաղ պետք է հեռանա և ղեկը հանձնի այնպիսի մարդու, ով պատրաստ է պատասխանատվություն կրի այս գործընթացի համար»,- նշել է Հովսեփյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 18-ին առավոտից գորիսեցիները փակել են Իրան-Մեղրի-Կապան-Գորիս-Երեւան տանող միջպետական ճանապարհի Որոտան գյուղով անցնող հատվածը։
Տեսանյութը՝ Արման Կարապետյանի ֆեյսբուքյան էջից