Հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աշխարհում եւ մեր երկրում առկա իրավիճակը մարդիկ անտեսում են:
«Վերջին օրերին, ըստ ամենայնի, շատ իրադարձություններ եղան, որոնք ուշադրության կարիք ունեն, բայց ցավով ուզում եմ փաստել, որ կորոնավիրուսային իրավիճակը մարդկանց ուշադրությունից դուրս է մնում: Արդեն քանի օր է՝ մենք կորոնավիրուսի հարյուրից ավելի դեպքեր ենք ունենում: Հաշվի առնելով այն իրավիճակը, որ կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ առկա է լինելու մեր բոլորի կյանքում, մենք որոշեցինք շարժվել սահմանափակումները թուլացնելու թուլային տարբերակով, բացել տնտեսական գործունեության որոշակի ոլորտներ: Ի՞նչ էինք մենք ասել, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է անձնական պատասխանատվության իր չափաբաժինն ունենա: Ես փողոցներում տեսնում եմ իրար ձեռքով բարեւող, իրար կիպ կանգնած զրուցող, կոպիտ է հնչում, բայց իրար քիթ մտած մարդկանց, դա մեծ խնդիր է, եւ մենք էլ մեծ խխնդիրներ կունենանք:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է խուսափել վարակվելուց եւ ուրիշին վարակելուց, եթե պահպանի հեռավորություն, չի կարելի իրար այդքան մոտ կանգնելով առանց դիմակի զրուցել իրար հետ, չպետ ք է առանց ախտահանված ձեռքերի դիպչել դեմքին: Ուզում եմ կոր անել, որ չախտահանված ձեռքերով չդիպչենք մեր դեմքին: Եվ առհասարակ ուզում եմ կոչ անել պահպանել ոչ միայն կորոնավիրուսային, այլ անձնական հիգիենայի կանոնները»,-ասաց վարչապետը:
նա հավելեց, որ վերջին օրերին կորոնավիրուսի հարյուրավոր դեպքեր են գրանցվում ամեն օր, արդեն 48 մարհվան դեպք կա : Այս վիրուսը, ըստ վարչապետի, դեռ մեկ տարուց ավելի պահպանվելու է, եւ մարդիկ պետք է սովորեն ապրել այդ պայմաններում եւ ապրել՝ անհատական պատասխանատվություն եւ անձնական պաշտպանություն ունենալով:
«Տասնյակ մարդիկ վարակել են ուրիշներին եւ առանց կաշկանդվելու համաճարակային իրավիճակ ստեղծել՝ չպահպանելով տարրական կանոններ:
Մենք կարող ենք խուսափել մի իրավիճակից, երբ արդեն տեղ չենք ունենա՝ կորոնավիրուսով հիվանդներին բուժօգնություն տրամադրելու համար:
Այս իրավիճակում մենք հնարավոր է՝ խստացնենք հակահամաճարակային միջոցառումները, հակառակ դեպքում ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ: