▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այսպես շարունակվի, ստիպված պիտի լինենք հրապարակել, թե իրականում ինչ են խոսել...

ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Նյուզ.am-ի հետ զրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման վերաբերյալ վերջինիս արձագանքին: Նա մասնավորապես ասել է. 

«Անկեղծ ասած, իսկապես ուզում էի տեղեկանալ Հանրապետության նախագահի և պարոն Հովհաննիսյանի երեկվա հանդիպման վերաբերյալ պարոն Հովհաննիսյանի խոստացած պատմությանը: Այն, ինչ լսեցի, խիստ տարօրինակ էր: Տպավորություն ստացա, որ այդ հանդիպման ժամանակ նախագահն ընդամենը 3 անգամ «ոչ» է ասել, իսկ այնուհետեւ պարոն Հովհաննիսյանը բոցաշունչ ելույթ է ունեցել այն մասին, որ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների մեղավորները պետք է գտնվեն ու պատժվեն օրենքի ուժով, ինչին ի պատասխան նախագահը լռել է: Համաձայնեք, նույնիսկ զվարճալի է: Թափանցիկության ու հրապարակայնության կատարելության նմուշ մի պատմություն: Եթե այսպես շարունակվի, կարծում եմ, ստիպված պիտի լինենք հրապարակել, թե իրականում ինչ են շուրջ մեկ ժամ խոսել նախագահն ու պարոն Հովհաննիսյանը, որքան էլ որ հավատում էինք, թե դա հավուր պատշաճի կանի պարոն Հովհաննիսյանը»:

 

Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանի ներկայացմամբ, նա Սերժ Սարգսյանին ասել է` «շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն», սակայն Ս. Սարգսյանը պատասխանել է՝ «ոչ», Րաֆֆին էլ` «եթե պատրաստ չեք նոր ընտրությունների` պատժեք կեղծարարներներին` հանձնաժողովի նախագահներից մինչև մարզպետ ու նախարար»:

«Ուրեմն առաջինը՝ պատիժ բոլորին, անխտիր, Հայաստանի օրենքի կիրառմամբ, խստագույնս: Երկրորդ, եթե դուք պատրաստ չեք, չունեք այդ հնարավորությունը, ուժը, դեմ առ դեմ կրկնակի ընտրության:… Ուրեմն չնեղանաք ինձանից, մինչև կյանքիս վերջը ձեր կողքին պետք է կանգնած լինեմ և ոչ մի տեղ չեմ գնալու»: Ըստ Ր. Հովհաննիսյանի, ինքը առաջարկել է նաև նոր խորհրդարանական ընտրություններ` համամասնական ընտրակարգով, պատասխանը եղել է` ոչ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին