▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի շատ կփոշմանի. Ալիևը՝ ՀՀ պաշտոնյաների ԼՂ այցերի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախազգուշացրել է, որ հայ պաշտոնյաների Լեռնային Ղարաբաղ այցերը խոչընդոտում են հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտնում է Tass-ը։

«Ինձ տեղեկացրին, որ Հայաստանի արտգործնախարարը Ստեփանակերտում է։ Թող չմոռանան պատերազմի մասին: Այս այցերը պետք է ավարտվեն: Մենք ձեզ զգուշացնում ենք, որ եթե ձեռնարկվեն նման սադրիչ գործողություններ, ապա Հայաստանը ավելի շատ կփոշմանի», - ասել է Ալիևը՝ նշելով, որ եթե նման ուղևորությունները կրկնվեն, ապա պատասխանը շատ կոշտ կլինի։

Նա նաև հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկվում Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Ռուսաստանը կողմերին առաջարկել է իր միջնորդական հնարավորությունները։ Վերջերս Հայաստան և Ադրբեջան այցելած Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների պատվիրակությունը հիմնականում քննարկել է այդ թեմաները։ Եթե հարաբերությունները կարգավորվելու ենինչի՞ համար են նման սադրիչ այցերը։ Այդ պատճառով բոլոր ուղևորություններին պետք է վերջ դրվի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ «ոչ մի օտարերկրյա քաղաքացի, ոչ մի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ, բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, չի կարող Լեռնային Ղարաբաղ մեկնել առանց Ադրբեջանի թույլտվության»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին