Երգչուհի Անի Թովմասյանը, որն առավել հայտնի է որպես Շպռոտ, ամուսին է փնտրում։ Նա նկարագրել է՝ ամուսինը պետք է լինի 40 տարեկան և ավելի, պատրաստ է նրան սիրել, հարգել, կյանքը նվիրել։
Տղամարդիկ Շպռոտին առաջարկություն անելու ու նրա ձեռքը բռնած եկեղեցի ուղեկցելու համար չորս ամիս ժամանակ ունեն, հակառակ դեպքում երգչուհին սպառնում է հղիանալ արհեստական ճանապարհով։
«Երանի շուտով էս փոստը հանեմ։ Երդվում եմ ես Հայ Ընտանիք եմ ուզում»,-գրել է նա։
Հետևորդներից մեկը ցավ է հայտնել, որ տարիքը չի հերիքում, մյուսը հույս է հայտնել, որ շուտով երգչուհին ընտրության լայն հնարավորություն է ունենալու։ Մեկ ուրիշը խորհուրդ է տալիս դիտարկել նաև օտարերկրացու հետ ամուսնության տարբերակը։
Դիտեք նաև՝