▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ». ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներին

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում սեպտեմբերի 21-ի միջոցառումների դեմ։

Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով հայտարարել է, որ ինչքան էլ փորձեն իրենց բերման ենթարկել, նրանք փողոցը չեն լքելու եւ շարունակելու են պայքարել նաեւ ոստիկանների երեխաների համար.

«Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ»:

/filemanager/uploads/2021/09/week-3/AKCIA.jpg

Դրանից հետո սկսվել է քաշքշոց ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ եւ ոստիկանները բերման են ենթարկել ակցիայի մի քանի մասնակիցների:

Հավաքվածները ամոթանք են տվել ոստիկաններին եւ վանկարկել` «յանիչար, թուրք», «Նիկոլ, դավաճան», իսկ ակցիայի մասնակից մի տարեց տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, որին ոստիկանները փորձում էին բերման ենթարկել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին