▲ Դեպի վեր

Կիրակի, 23.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Եթե ընտանիքում փոխզիջում չեղավ, ապա շատ բաներ ուղղակի կփլվեն». Արամոն՝ ընտանիքի մասին

Life.panorama.am-ը գրում է.  Արամո և Էմմա Պետրոսյան զույգն այս տարի՝ օգոստոսի 6-ին, նշելու է իր միության 25 ամյակը: Այսօր՝ «Ընտանիքի միջազգային օրը», Life.panorama.am-ին Արամոն պատմել է իր ընտանիքի երկարակեցության գաղտնիքի և ընտանիքի կայացման հարցում ամենակարևոր հիմքերի մասին: 

 «Ընտանիքը հատուկ կանոնակարգման չի ենթարկվում, այստեղ ուղղակի պետք է լինի սեր, հարգանք ու փոխադարձ ճիշտ հարաբերություններ: Մեր ընտանիքում հենց այս հատկանիշներն էլ գլխավորում են: Իհարկե, մեր ընտանիքում էլ լինում են վեճեր, բայց շատ կարևոր է, որպեսզի փոխզիջման արդյունքում այդ վեճերն ուղղակի աննկատ անցնեն: Եթե ընտանիքում փոխզիջում չեղավ, ապա շատ բաներ ուղղակի կփլվեն»,- նշեց ՀՀ վաստակավոր արտիստը:

«Ես ու Էմման միշտ անկեղծ ենք եղել, կարևորել ենք սերն ու հարգանքը, հենց սրա մեջ էլ, մեծանալով մեր տղան, այսօր ինքն էլ նույն արժեքներն ունի: Մենք միշտ լսել ենք իրար, և կապ չունի խոսում է կինը, տղամարդը, թե  երեխան, չէ որ երեխան էլ քո տան անդամն է, նա ևս մարդ է՝ իր աշխարհընկալմամբ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Արամոն վստահ է՝ թեև մարդիկ տարբեր են՝ իրենց ընկալումներով ու աշխարհընկալմամբ, սակայն ամեն մարդ պետք է գիտակցի ընտանիք կազմելու և ընտանիքում ներդաշնակություն ստեղծելու կարևորությունը, ինչը ինքնադաստիարակության խնդիր է:

«Մեր ընտանիքում ամեն տարի օգոստոսի 6-ին տոն է, մենք շնորհավորում ենք միմյանց, հաճելի խոսքեր ասում ու մաղթում, որպեսզի մեր միությունը հարատև լինի, նաև այդ օրը շնորհակալություն ենք հայտնում Աստծուն՝ իր օրհնությամբ լավ ընտանիք կազմելու համար: Գիտեք, սերը նման է վառվող մոմի, առաջին 2-3 տարին այն  բոցավառվում է, իսկ հետո հանդարտ վառվելով լուսավորվում՝ վերածվելով ճիշտ փոխհարաբերությունների: Սա չի նշանակում, որ սերն ավարտվում է, այլ պարզապես սիրո հետ զուգակցվում են հարգանքն ու փոխզիջումը, նաև պարտականությունը: Մեր միության մոմն արդեն 25 տարի է, ինչ վառվում է, ես հույս ունեմ ու վստահ եմ, որ այն միշտ է մեզ լույս տալու»,- ընտանիքի կարևորության մասին խոսելիս՝ նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին