▲ Դեպի վեր

Ուրբաթ, 21.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Եթե հարձակում լինի, պաշտպանելու ենք ՀՀ տարածքը». ԱԽՔ

«Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ ու պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի ու մնացած հարցերը հստակեցնելու մասով»,- հավելեց նա։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ՊՆ-ին տրված հանձնարակականին, Գրիգորյանն ասաց․ «Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության օրակարգի ուղղությամբ, ՊՆ-ն հանձնարարական ունի՝ պահպանելու կայնություն․․ բնականաբար, ՀՀ ՊՆ-ն Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է, որևէ հարց չկա, եթե հարձակվեն, պաշտպանելու ենք ՀՀ տարածքը»։

***

«Ինչո՞ւ չի հրապարակվում Խաղաղության համաձայնագրի տեքստը» հարցին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հայտնելով, որ հրապարակային մասնրամասն տեղեկատվություն առկա է։ «Հանրային հետաքրքրություն կա պայմանագիրը առավել մանրամասն իմանալու համար, բայց հաշվի առնելով, որ դեռևս օրվա և տեղի մասով համաձայնություն չունենք, եթե լինի, ապա նաև հրապարակային տեքստը կներկայացնենք։ Չհրապարակումը ավելի շատ դիվանագիտական մոտեցում է հարցին։ Քանի որ հրապարակային ենք եղել բանակցային ողջ գործընթացի ժամանակ՝ այս մասով խնդիր չեմ տեսնում»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ համաձայնագրի ստորագրման տեղի մասով ընտրելու են բալանսավորված տարբերակ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին