▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հոգեբանական պրոբլեմներ ունեցող պատգամավոր ունեք՝ լավ բժիշկի տեղ գիտենք. Պողոսյանը՝ ԲՀԿ-ին

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց, որ դիմում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը, որպեսզի կարգի հրավիրեն իրենց գործընկերներին:

«Ես դիմում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խմբակցության քարտուղար Արման Աբովյանին և ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, ով, որքան ես նրան ճանաչել ու լսել եմ, միշտ խոսել է մարդու իրավունքներից, մարդու հանդեպ հարգանքից, ատելության խոսքը բացառումից և այդ ամենի հետևանքով առաջացած խնդիրներից:

«Ուրեմն, եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավոր, պատգամավորներ, որոնք լուրջ խնդիրներ ունեն հոգեբանական պրոբլեմներ ունեն, դաստիարակության իսպառ բացակայություն ունեն, և դուք չեք կարողանում այդ մարդկանց հետ լեզու գտնել, օգնություն ցույց տալ, դիմեք մեզ, մենք գիտենք լավ բժիշկներ, գիտենք հոգեբուժարանի ղեկավարների, շատմասնագետների, որ կօգնեն՝ այդ մարդուն բերել ճիշտ ուղու վրա»,- ասաց նա:

«Սա արդեն անթույլատրելի է, դաստիարակության բոլոր սահմանները, մարդկային պահելաձևի բոլոր կարմիր գծերը ձեր գործընկերն անցնում է, կարգի հրավիրեք ձեր գործընկերոջը»,- հավելեց Քրիստինե Պողոսյանը, սակայն նա չկոնկրետացրեց, թե ԲՀԿ խմբակցությունից ում նկատի ունի:

Ավելի վաղ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր վարչապետի տիկին ԱՆՆա Հակոբյանի հարցազրույցներից մեկից մի հատված եւ գրել.

«Ժողովուրդ, սա ո՞վ ա, էս ի՞նչ ա քարոզում...»։

Այդ տեսանյութում Աննա Հակոբյանը մասնավորապես ասում է.

«Ես հավատում եմ, որ այս աշխարհում կան 2 հոգի, որ ճակատագրով պետք է իրար հանդիպեն, իրար համար ստեղծված մարդիկ։ Իմ կարծիքով երջանիկ են այն 2 հոգին՝ անկախ սեռից, ովքեր գտնում են իրար, որովհետեւ տեսնում եմ, որ իմ շրջապատում կան մարդիկ, որ այդպես էլ չեն գտնում իրար եւ դա արդեն դժբախտություն է»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին