Վազգեն Սարգսյանի զարմուհին՝ Արամ Սարգսյանի դուստրը արձագանքել է երգչուհի Լիլիթ Կարապետյանի հարցազրույցին, որում նա խոսել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրո պատմության մասին։
«Համատեղ լուսանկարներ Լիլիթը չունի, ասում է՝ բոլոր համատեղ լուսանկարները նրա մոտ էին, նրա տանը, որտեղ էլ մնացին սպարապետի մահվանից հետո»,-նշված էր հարցազրույցի վերջում՝ հղում անելով երգչուհի Լիլիթ Կարապետյանի խոսքերին:
«Հարգելով բոլորի անձնական կյանքին վերաբերող գաղտնիքները և զգացմունքները՝ ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ եթե հորեղբորս արխիվում լիներ գեթ մեկ նկար Լիլիթ Կարապետյանի հետ, ես հենց այս պահին այն կհրապարակեի: Տեղեկացնեմ, որ ծանոթ եմ հորեղբորս ամբողջ ֆոտո արխիվին...»,-գրել է Վազգեն Սարգսյանի Զարմուհին՝ Ծովինար Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Դիտեք նաև՝