▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ինչ-որ մեկը Ստյոպա Սաֆարյանից Անժելա Էլիբեգովային վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն՝ սադրում է. Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հիմա եթե ինչ-որ մեկը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն այդ մեկը սադրում է:

Հետո կասեն պատիվ պահանջողները սևեր են, ինչ-որ բանդայի ներկայացուցիչներ, հետո կասեն հակահեղափոխություն են անում և էլի մարդկանց աչքին թոզ կփչեն: Կարդարացնեն վիրավորանքը և անբարո վարքագիծը:

Ես համոզված էլ չեմ, որ կնոջ արժանապատվությունը «դուխով» վիրավորող, իրենց հասարարական կամ քաղաքական գործիչ համարողները կարող են անկեղծ լինել նույնիսկ ներողություն խնդրելիս: Իրենց համար առավել կարևոր է մարդկանց աչքին փրկել իրենց «վարկանիշը», քան արժևորել բարեկրթությունն ու արժեքները:

Իսկ Հանրային Խորհրդի նախագահի մասով` առաջիկայում»:

Անժելա Էլիբեգովայի և Ստյոպա Սաֆարյանի գրառումները՝ ստորև․

Սերժի ու փեսու ՊՈԱԿ-ի Անժելան է։ Տասնամյակով ՊՈԱԿ-ի փողերը կերան իբր ադրբեջանցիների դեմ ինֆորմացիոն պատերազմ էին "մղում", բայց ձեռքի հետ ֆեյքերով մեզ էին վրա տալիս։ Հա, էն իշխանական ֆեյքերը, որոնց Շուշան Պետրոսյանն ու մյուսները չէին տեսնում, որոնք հայհոյում էին սապոժնիկից բեթար, սպառնում։ Հիմա տեսնում են, խոսում են նոր իշխանությունների օրոք ՊՈԱԿ-ի ֆեյքերից մասին, որովհետև իրենք դա արել են, գիտեն թե մենք էլ ենք անում։ ՀիմաՊՈԱԿ-ից ու Բաղրամյան 26-ից չեն սնվում։ Ծծակտրվել են։ Էլ ադրբեջանցիների հետ ինֆորմացիոն պատերազմ չեն մղում, որովհետև չեն վճարում։ Իսկ դուք տարբերությունը զգում եք? Չկա։ Դուք չեք զգա, որ այժմ այդ պատերազմի արդյունքներում որևէ փոփոխություն կա, որովհետեւ սրանք դրանով չէին զբաղված, այլ այդպիսի կեղծ պատրանք էին ստեղծում։ Որովհետև այդպիսի պատերազմ սրանք չեն մղել։ Սրանք նախագահականի ՊՈԱԿ-ի, Միշիկի փողերի համար էին պատերազմ մղում։ Ադրբեջանի դեմ պատերազմի պատրվակի տակ սրանք նախկինում էլ ժողովրդի դեմ էին կռվում, որ վայելեն կյանքը, ՊՈԱԿ-ի փողերը հավերժ լինեն։ Փեսեն որ ասում է ափսոս չկարողացանք ապրիլյան պատերազմը հաղթանակ ներկայացնենք, այս "կիբերբանակի" մասին էր ասում։ Նայեք թե ինչով են հիմա զբաղված, կհամոզվեք։ Հիմա իշխանության կորստից փողային կլիմաքսի մեջ են հայտնվել։ Վերջին հույսը փեսու փոստարկղն էր, էդ էլ ոչ մեկին հետաքրքիր չէ ու միայն հանրության զվարճալիք է դարձել։ 360/360 ի վրա գաբարիտները պատեպատ է տալիս։ Ափսոս կանայք կան, թե չէ կասեի, թե ինչը թոթոլ տոտոշներին քցեր... Փեսուն ասեք վուլգառ ու հակահիգիենիկ փսնթուներդ հավաքի։ Մենք այդպիսի ժամանակ չունենք։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին