▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե իրավիճակը մինչև մայիս չշտկվի հայկական ոչ մի ավիաընկերություն չի կարողանա դեպի եվրոպա չվերթեր իրականացնել»

EASA- ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը ստուգումներ է իրականացրել ՔԱԿ -ում, զուգահեռ նաև իր ենթակայության տակ գտնվող ավիաընկերություններում։

Հիմա եթե ՔԱԿ անվտանգության աուդիտը չի անցնում մուտքը դեպի եվրոպա հայկական ավիաընկերությունների համար կփակվի, քանի որ ավիացիոն իշխանությունը ստացվում է ի զորու չէ ապահովել անվտանգության միջազգային նորմերը։

Բայց որոշումը բողոքարկվելու է՝ հուսանք արդյունքը դրական կլինի։

Այս մասին ֆբ-ի իր էջում ասել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը և ավելացրել․

Եթե իրավիճակը մինչև մայիս չշտկվի հայկական ոչ մի ավիաընկերություն չի կարողանա դեպի եվրոպա չվերթեր իրականացնել։

Արմենիա ավիաընկերությունը ունի TCO սերտիֆիկատ և անցել է աուդիտը աննշան շեղումներով։

Իրերը կոչենք իրենց անուններով։

Բարի թռիչք բոլորին։

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին