▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Ռոբերտ Քոչարյան

Ըստ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության ընդունումից անմիջապես հետո իշխանությունը պետք է ներողություն խնդրեր ժողովրդից և հրաժարական տար: Ավելին, եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ապա նրանք պետք է ինքնասպանություն գործեին Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունից հետո։

Այս մասին ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում ասել է ՀՀ Ռոբերտ Քոչարյանը։

 «Մեզ, իհարկե, հայտարարությունը դուր չի գալիս։ Բայց լավ համաձայնագիր ունենալու համար պետք է հաղթել պատերազմում կամ էլ գոնե չպարտվել։ Բայց մենք ունեցանք 1.5 էջանոց հայտարարություն, այնինչ նման հարցերը չեն լուծվում 1.5 էջով։ Այժմ պետք է մանրամասն մշակել բազմաթիվ փաստաթղթեր»,- ասել է Քոչարյանը՝ ավելացնելով, որ իշխանությունները չեն կարող դա անել ո՛չ ինտելեկտուալ առումով, ո՛չ էլ պրոֆեսիոնալ կամ բարոյական առումներով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին