▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ժողովուրդը ոտքի կանգնած չլիներ, եթե զարթնած չլիներ, Ջհանգիրյանը «չէր գնալու». Արամ Վարդևանյան

«Սա դատական համակարգի դեօկուպացիան էր»,-այս մասին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած «Դիմադրություն» շարժման հանրահավաքի իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականին:

Վարդևանյանը պատմեց, որ օրեր առաջ, երբ հրապարակվեց այդ խայտառակ ձայնագրությունը Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ, որն իրականում ոչ թե դատավորի, իրավաբան-գիտնականի խոսույթ էր, այլ քրեական ենթամշակույթի ներկայացուցչի, ում հետ խոսել է, մասնագիտական հանրույթից մինչև գաղափարակից ընկերներ, ասում էին՝ Ջհանգիրյանը հրաժարական չի տալու, Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն ամեն ձևով նրան պաշտպանում են, նա գնացողը չէ: «Ես մեկ պատասխան էի տալիս, ես ասում էի, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնած չլիներ, եթե զարթնած չլիներ, չէր գնալու, դա Ձեր շնորհքն է, որ հրաժարական է տվել, այո: Ժողովուրդ ջան, ընկերներիցս մեկը մի լավ ձևակերպում օգտագործեց, ասաց՝ սա դատական համակարգի դեօկուպացիան էր: Ու քայլ առ քայլ առանց հոգնելու, առանց նահանջելու՝ գնում ենք մինչև վերջ, տենց ենք պայմանավորվել: Ոնց չէին հավատում, որ Գագիկ Ջհանգիրյանը կարող է հրաժարական տա, շարքը շարունակվելու է, մենք պայմանավորվել ենք, չէ՞, սա պայքար է, պայքար է, չէ՞»,-ասաց Արամ Վարդևանյանը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին