▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե մարդը պատրաստ է Արցախը հանձնել, հուշարձանն ի՞նչ է, որ չքանդի»

Ինչպես հայտնի է, Թուրքիան փակել է օդային տարածքը Հայաստանից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար՝ ի պատասխան Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված հուշակոթողի տեղադրմանը: Թուրքիայի արտգործնախարարը երեկ հայտնեց, որ օդային տարածքը փակ է նաև Փաշինյանի ինքնաթիռի համար:

24news-ի եթերում պատասխանելով հարցին՝ իշխանությունը կգնա՞ հուշարձանի ապամոնտաժման քայլին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասել է. «Եթե մարդը Արցախը հանձնելուն պատրաստ է, հուշարձանն ի՞նչ է, որ չքանդի կամ քանդի: Այսինքն՝ հուշարձանն ավելի կարևոր է, քան Արցա՞խը: Հուշարձան քանդել-չքանդելը ինձ չի մտահոգում, հետաքրքրված չեմ հուշարձանով, եթե էս մարդիկ պատրաստ են Արցախը հանձնելու, մեր երկիրը հանձնելու»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին