▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մարդիկ մտածում են, որ շենքեր պետք է գրավեն, պետք է մտածեն նաև, որ իրենց վրա կարող են կրակել. Անդրանիկ Քոչարյան

Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Մեր երկիրն այն վիճակում չի, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետականությունը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին։

«Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է, որ պետությունը շենքերը չի պահում, պետականությունն է պահում և մոնոպոլ իրավունք ունի կրակելու», - ասել է Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ Քոչարյանի պետք է արմատախիլ արվեն կեղծ տեղեկություն տարածողները.

«Եթե գործողությունները միտված են կեղծ ու սուտ լուրերը մեր երկրի ներսում տարածելուն, դա ոչ միայն պետք է դատապարտվի, այլ նաև պետք է արմատախիլ արվի: Դա ներքին պատերազմ վարելու ձևերից մեկն է, հրադադարի ռեժիմը պահելու փոխարեն սկսենք ներսո՞ւմ պատերազմ վարել»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին