▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մեկը փորձի ստվեր գցել մեր համբավի վրա` շատ կոշտ պատասխան կստանա. Ճակոյի որդու արձագանքը

Ռազմիկ Ամոյանի` Ճակոյի որդին՝ Տիգրան Գասպարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես չէ, որ պետք է խոսեմ հորս թողած հարգանքից ու հեղինակությունից: Դրա մասին բոլորը գիտեն, բայց ամեն արժեքի վրայով անցնողները սկսել են հոլովվել Ճակոյի անունը իրենց ստոր խաղերում:

Մեկընդմիշտ հիշեք, որ Ճակոն օրենքով գող չի եղել: Հավելեմ, որ նա ծառայել է բանակում, ինչը հակասում է այդ «օրենքներին»: Նա իր կարճ կյանքի ընթացքում դարձել է հեղինակություն, ստեղծել բարձր ու բարի համբավ, որի շնորհիվ արդեն 26 տարի անց մարդիկ հիշում են նրան և հպարտանում, որ ճանաչել են՝ հանձինս Շահինյանի:

Շահինյանի սրտի խոսքը փոխելը ու նման ձեւով ներկայացնելը պարզ է ում ձեռագիրն է: Ճակոն եղել է ըմբշամարտիկ և ունեցել է ամենաբարձր հաջողությունները սպորտում, եղել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահը և Հայաստանի համար այդ դժվարին տարիներին իր երիտասարդ տարիքում ամեն ինչով աջակցել է երկու ազգերին՝ հայերին ու եզդիներին, հովանավորել է ըմբշամարտի հավաքականին և բազմաթիվ ֆինանսական աջակցություններ ցուցաբերել դպրոցներին ու մանկապարտեզներին:

Արցախյան պատերազմի ընթացքում, թե ինչքան զինամթերք է ուղղարկել դիրքեր շատերը գիտեն: Զարմանալի չէ, որովհետև բանակ չծառայած ու փողոց չիջած տղամարդը երբեք չի իմանա ինչ է տղամարդկային ընկերությունը, հեղինակությունը, պատիվը. իրանց համար բոլորը գող են և հանցագործ:

Ձախողված իշխանության ստոր քարոզչամեքենան պատկերացնում եմ ինչ թափով կսկսի աշխատել այս ուղղությամբ, բայց ասեմ, որ եթե մեկը փորձի ստվեր գցել մեր համբավի վրա շատ կոշտ պատասխան կստանա…»:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր. Մեջբերում ենք․ «Քոչարյանի կողմնակից, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն ու Քոչարյանի մի քանի այլ կողմնակիցներ այս օրերին տխուր հոբելյան են նշում։

Պարզվում է՝ տարիներ առաջ հունիսի 8-ին սպանվել է «լեգենդար» Ճակոն։ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն այլ կողմնակիցների հետ միասին այսօր էլ սգում է «օրենքով գողի» մահը։

«Արդեն 26 տարի է, ինչ միասին չենք, Ճակո ջան: Ծանոթացանք հեռավոր 1980-ին ու այդ օրվանից դարձանք անբաժան ընկերներ: 26 տարի առաջ այս օրը դու մենակ թողեցիր ինձ, բայց չեղավ մի օր, որ քեզ չհիշեմ: Կհանդիպենք, բայց այս անգամ քեզ մոտ»,- գրել է նախկին ՀՀԿ-ական թաղապետը։

Շահինյանի և նման հանցագործների այսօրինակ օրգանական կապը, ըստ էության, փաստում է Ռոբերտ Քոչարյանի քրեաօլիգարխիայի պարագլուխ լինելու հանգամանքը»,-մեջբերման ավարտը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին