Այսօրվա իշխանությունները տեղյակ չեն, թե ինչպես է կայացել մեր բանակը, տեղյակ չեն, որ սկզբնական փուլում մեր բանակը ոչ զորանոց ուներ, ոչ համազգեստ, ոչ սնունդն էր տեղը։ Լացս գալիս էր, երբ Հորադիզում մեր 18 տարեկան զինվորները կոշիկ չունեին, որովհետև երկրի վիճակն էր այդպես: Տարեց տարի բարելավել է:
Մենք մինչ կլուբնիկ ներմուծելը, ունեցել ենք զինվորի համար բավարար սնունդ: Թող չշահարկեն ծնողների կողմից ծանրոց ուղարկելը: Դա դեռևս Խորհրդային Միության տարիներից տրադիցիա է: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սարգսյանի խոսքերով, չենք կարող բանակում անհատական մոտեցում ցուցաբերել, բանակը սանատորիա չէ. «Երբ փորձում են բանակը վերածել սանատորիայի, ունենում ենք այդպիսի արդյունք:
Երբ զինվորին ասում ես, սպայից դժգոհությունների դեպքում անմիջապես գրիր վարչապետին, դրանով քանդում ես բանակը:
Խոսքն անպարկեշտ սպայի մասին չէ, խոսքն ընդհանուրին է վերաբերում»:
Սարգսյանը հիշեցրեց Մեղրիի դեպքերը, երբ ամբողջ զորամասը դասալքության դիմեց.«Այդպիսի բան մեր բանակում չէր եղել:
Վարկաբեկում էիք գեներալներին, սպաներին: Եթե մենք սերմնացու գողացող մկներ էինք, ապա զրահաբաճկոնը 600 դոլարով առնողը կռի՞ս է»: