▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե մտահոգ ես անորոշ ապագայով, ընտրիր ՀՀԿ-ին. Աշոտյանը ներկայացրել է ՀՀԿ-ի կարգախոսն ու քարոզչական մոտեցումները

ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է ՀՀԿ կուսակցության քարոզչական մոտեցումներին և կարգախոսին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հուսով եմ՝ ՀՀԿ-ից Ձեր սպասելիքներն արդարանում են: ՀՀԿ-ն բազմաթիվ մտահոգություններ է հայտնել երկրում տիրող իրավիճակի հետ կապված:  Մեզ մտահոգում են երկրում ստեղծված անվտանգային միջավայրը, արտաքին քաղաքական ասպարեզում նոր ծագող խնդիրները, մեր երկրի սոցիալ- տնտեսական վիճակը, Արցախի անվտանգությունը, Արցախի ապագան, սահմանների անվտանգությունը և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք կամ նախկինում չկային, կամ այսքան արտահայտված չէին:

 

 

 

 

 

 

 

 

Ցավոք սրտի, այս ընթացքում մարտահրավերները չեն պակասել, այլ ավելացել են նոր կառավարության գործունեության ընթացքում, որևէ հին խնդիր արմատապես չի լուծվել, դրա փոխարեն առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման անհրաժեշտությունը մենք տեսնում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին