▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Նարեկացին, Ներսես Շնորհալին մեղավոր են, ես ո՞վ եմ, որ մեղավոր չլինեմ. Վարդան Ղուկասյան

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ զրույցում  հայտարարեց, որ մինչև քաղաքապետ լինելը ինքը եկեղեցիներ է կառուցել, օգնել է մարդկանց սակայն այդ մասին չի բարձրաձայնել, դա արել է իր հոգու հանգստության մասին. «Երբ հոգիս ավանդեմ, ինձ հարցնելու են՝ բա էսքան բանը, որ կառուցեցիր, Աստծու տունն ինչի չկառուցեցի՞ր: Ես մի եկեղեցի չեմ վերակառուցել, Հայաստանի բոլոր եկեղեցիներում կտեսնեք իմ մոմակալները, որոնք արժեն 500-1000 դոլար»:

Այն դիտարկմանը, որ մարդիկ սովորաբար մեղքերի թողության համար են եկեղեցիներ կառուցում, Ղուկասյանը նշեց, որ ինքն էլ է շատ մեղքեր գործել. «Գրիգոր Նարեկացին ասում է «Երբ իմ մեղքերը դնես կշեռքի մի նժարին, Արարատ լեռը՝ մյուսին, իմ մեղքերը կգերազանցեն»: Եթե Նարեկացին, Ներսես Շնորհալին մեղավոր են, ես ով եմ, որ մեղավոր չլինեմ»:

Ղուկասյանը վստահեցրեց, որ չի մասնակցելու Գյումրու քաղաքապետի ընտրություններին, չնայած իրեն խնդրում են դա անել:

«Չեմ դնելու, բայց ժողովորդը, իհարկե, ամեն րոպե ինձ ասում է՝ ինչի՞ եք մնացել, ինչի՞ եք մեզ անտեր թողել»,- ասաց նա:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ չի դնում իր թեկնածությունը, Ղուկասյանը պատասխանեց.

«Էդ թող ես իմանամ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին