«2008թ․ միտինգներից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ օգտագործեց «հպարտ» բառը, մարդկանց աչքերում փայլ տեսավ ու հասկացավ՝ բռնել է նյարդը։ Ինքն այս ժողովրդին երբեք էլ հպարտ չի՛ համարել, չի՛ համարում և չի՛ համարելու»,- 168TV-ի եթերում ասել է պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը։ «Փաշինյան Նիկոլի համար ժողովուրդը միջոց էր՝ իշխանություն վերցնելու, դրա բարիքներից օգտվելու, վոյաժների գնալու, բոլոր հնարավոր լափերը լափելու համար։ Ե՞րբ է վերջին անգամ ասել, որ սիրում է ժողովրդին։ Շուտով իրենց հռչակած Քաղաքացու օրն է։ Եկե՛ք տեսախցիկներով այդ օրը դուրս գանք փողոց, տեսնենք՝ «դուխով» գլխարկով ու Նիկոլ Փաշինյանի զզվելի դեմքով մայկայով քանի՞ մարդ կտեսնենք։ |
Եթե նախորդ իշխանություններից զզվում էին, սրանց ատում են․․․Ռուբեն Մխիթարյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet