▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե նման բան են արել իշխանությունները, ուրեմն հերթական խայտառակ սխալն են գործել»․ Լևոն Բարսեղյան

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի կանոն կա գերիների փոխանակման հետ կապված
1. Պատերազմների հրադադարների/զինադադարների ժամանակ, երբ պայմանավորվում են գերիների փոխանակման մասին, ոչ մի կողմը չի իմանում թշնամու մոտ իր գերիների ճշգրիտ թիվը, գիտե միայն իր մոտ առկա թշնամու գերիների ճշգրիտ թիվը:
2. Թշնամին իր մոտ եղած գերիների մասին միշտ ավելի նվազ թիվ է հաղորդում փոխանակման համար, քան ունի իրականում, որովհետև գիտե, որ հակառակորդն էլ է այդպես վարվում:
3. Այս դրվածքը թույլ է տալիս միշտ «պահեստային» գերիներ պահել փոխանակման համար:
4. «Բոլորին բոլորի դիմաց» կոչվող փոխանակումները համարյա երբեք այդպես չեն լինում, «բոլորին» հասկացությունը վերաբերվում է գերիների մասին այդ պահին իրար տեղեկացրած թվերին և ոչ թե գերիների իրական թվերին: Պատերազմում «հորս արև՝ բոլորն են, ուրիշ չունենք» ձևակերպումներին հավատալը հիմարություն է:
5. Գերիների փոխանակումն այդպիսով մեկ փուլանի գործողություն չի լինում, այլ բազմափուլ, այսինքն կողմերը, համոզվելով, որ հակառակ կողմում դեռ գերիներ ունեն, բոլորը չէ, որ անհետ կորած են, իր մոտ ունեցած գերիներից նոր խմբի մասին է տեղեկացնում հակառակորդին ու կողմերը նոր փոխանակման են դիմում:
6. Այսպիսով, երբ պատերազմող կողմերից մեկը իր մոտ եղած միանգամից բոլոր գերիների մասին է տեղեկացնում թշնամուն ու առաջին իսկ փուլով բոլորին հանձնում, ոչ միայն մարտավարական սխալ է անում, այլև, կորցնելով թշնամու մոտ իր ունեցած գերիներին խաղաղությամբ վերադարձնելու հնարավորությունը, հարվածի տակ է դնում վերջիններիս և պետությանը՝ կանգնելով տարրական շանտաժի առաջ. գերիներին ետ ստանալու համար ստիպված է լինելու այլ զիջումների գնալ, կամ ծայրահեղ դեպքում դատապարտված է լինում փոխանակման համար գերիներ ճարել, ինչը առանց ռազմական կամ դիվերսիոն գործողության չի լինում: Իսկ նման գործողությունները զինադադարի կամ հրադադարի խախտումներ են, դրանցից բխող հետևանքներով:
Ես չգիտեմ թե որքանով է 6-րդ կետը վերաբերելի Հայաստանին, ունի՞ արդյոք փոխանակման՝ Ադրբեջանին հանձնելու համար պահած այլ գերիներ, թե՞ բոլորին առաջին իսկ փուլով է հանձնել: Եթե նման բան են արել իշխանությունները, ուրեմն հերթական խայտառակ սխալն են գործել, անհնար է պատկերացնել, որ փորձառու զինվորականներն ու ոչ այնքան փորձառու դիվանագետները այս կանոնները չեն իմացել: Գուցե Ադրբեջա՞նը թքած ունի այստեղ իր ունեցած գերիների վրա և այլ բան է ուզում ստանալ մեր գերիներին վերադարձնելու փոխարեն, դժվարանում եմ ասել»:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին